Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ է «Միլան» տեղափոխվելուն:
Sport Mediaset-ը տեղեկացնում է, որ 33-ամյա շվեդ ֆուտբոլիստը «Միլան» վերադառնալու համար հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ նրա աշխատավարձը կարող էր կազմել տարեկան 10 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ իտալական ակումբը Իբրահիմովիչին առաջարկել է երեք տարվա պայմանագիր՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով:









































