Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատի՝ զինված ուժերի հարցերով կոմիտեի ղեկավար Ջոն Մաքքեյնը հերթական անգամ հայտարարել է Ուկրաինային մահաբեր զենք հատկացնելու անհրաժեշտության մասին։
Մաքքեյնը Հուդզոնի ինստիտուտում ունեցած ելույթում հայտարարել է. «Մենք կապրենք հավերժ ամոթով, եթե ուկրաինացիներին չտանք զենք, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց։ Անիմաստ է վերլուծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը և կանխատեսել նրա գործողությունները, դրա փոխարեն անհրաժեշտ է Ուկրաինային հատկացնել Javelin հակատանկային հրթիռային համալիրներ, որպեսզի Ռուսաստանի համար էականորեն աճի կոնֆլիկտի գինը»։









































