Լոնդոնի «Արսենալ»-ի ղեկավարությունը լրջորեն հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա»-ի երիտասարդ կիսապաշտպան Սերխի Սամպերի ծառայություններով:
20-ամյա կատալոնացու խաղը գրավել է «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին, ով Սամպերին դիտարկում է՝ որպես Միկել Արտետային փոխարինող:
Նշվում է նաև, որ լոնդոնցիները պատրաստ են վճարել Սամպերի հրաժարագինը, որը կազմում է 8,4 միլիոն ֆունտ:









































