«Բարսելոնա»-ի կազմում ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Լուիս Սուարեսը հետաքրքիր հանդիպում է ունեցել փոքրիկ տղայի հետ, ով ինքնագիր է խնդրել ֆուտբոլիստից:
Երբ Սուարեսն ինքնագիր է թողել տղայի գնդակի վրա, վերջինս նրան աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է անվանել: Սակայն Սուարեսը չի համաձայնել:
«Ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստը չեմ: Ինքդ գիտես, թե ով է նա»,- El Mundo Deportivo-ն մեջբերում է Սուարեսի խոսքերը:








































