Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Ժերար Դեպարդյեն հայտնվել է Կիևի «սև ցուցակում»։ Տվյալ ցուցակում ընդգրկված անձինք սպառնում են Ուկրաինայի ազգային անվտանգությանը։ Ֆրանսիական ԶԼՄ-ները պարզել են, որ հանրահայտ դերասանի անունն այդ ցուցակում ներառել է Ուկրաինայի մշակույթի նախարարությունը։
Այժմ տեղի ԶԼՄ-ներին արգելվել է հիշատակել դերասանի անունը, իսկ նրա մասնակցությամբ ֆիլմերը չեն ցուցադրվելու հեռուստացույցով ու կինոթատրոններում։ Դեռ հայտնի չէ, թե ինչն է այդ ամենի պատճառը։
Ֆրանսիական ԶԼՄ-ները, վկայակոչելով իրենց աղբյուրները, գրում են, որ Ուկրաինայի իշխանություններին ըստ ամենայնի դուր չեն եկել Դեպարդյեի հրապարակավ հայտարարությունները, թե՝ նա սիրում է Ռուսաստանը և աջակցում է այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին։









































