Չեմպիոնների Լիգայի ընթացիկ մրցաշրջանում դիպուկ փոխանցումներ կատարելու առումով ոչ ոք չի կարող համեմատվել Չավիի հետ: Կատալոնական ակումբի յոթ խաղերից Չավին մասնակցել է վեցին, որոնց ընթացքում կատարել է 757 ճշգրիտ փոխանցում՝ 318 փոխանցում ավելի, քան ամենամոտ կանգնած հակառակորդը:
Նայելով այս ցուցանիշին՝ միանշանակ կարելի է ասել, որ Չավիի բացակայությունը «Բարսելոնա»-ի համար կարող է աղետալի լինել առանց այն էլ բարդ իրավիճակում:
Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, իսպանացու մասնակցությունը «Միլան»-ի դեմ առաջիկա խաղին դեռևս հարցականի տակ է:









































