Հուլիսի 6-ին Dscovr տիեզերական ապարատը, որը գտնվում է Երկրի և Արևի միջև, Երկիրը լուսանկարել է մեկ միլիոն մղոն (1609344 կմ) հեռավորությունից՝ ստանալով մեր մոլորակի՝ իր պարզությամբ եզակի գունավոր լուսանկար, հայտնում է Interfax-ը:
Dscovr-ը տիեզերք է ուղարկվել փետրվարին և վերջերս դուրս է եկել նախատեսված ուղեծիրը: Այժմ այն Երկիր է հաղորդել մեր մոլորակի իր առաջին լուսանկարը, որտեղ պատկերված են Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկաները:










































