Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Ավելի շատ պետք է մտահոգվենք Էրդողանի վտանգավոր գործողություններով, քան նրա խելացնոր պատմություններով. Սասունյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին լիովին կորցրել է իր հեղինակությունը բազմաթիվ արտառոց պնդումներ անելու պատճառով:

Օրինակ՝ անցյալ տարի Ստամբուլ այցելած մի խումբ լատինամերիկյան մահմեդականների Էրդողանը ասաց, որ մահմեդական ճանապարհորդներն են հայտնաբերել Ամերիկան Քրիստափոր Կոլումբոսից ավելի քան 300 տարի առաջ:

«Պնդում են, որ Կոլումբոսը հայտնաբերել է Ամերիկա մայրցամաքը 1492 թվականին: Իրականում, մահմեդական նավաստիները հասան ամերիկյան մայրցամաք Կոլումբոսից 314 տարի առաջ՝ 1178 թվականին…. Իր հուշագրություններում Քրիստափոր Կոլումբոսը նշում է Կուբայի ափամերձ բլրի վրա մզկիթի առկայության մասին: Այդ բլրի վրա մզկիթն այսօր շատ տեղին կլիներ»:

Երբ մարդիկ ամբողջ աշխարհում ծաղրուծանակի ենթարկեցին Նախագահի անհիմն պնդումը, թուրք լրագրող Օրեյ Էգինը պարզաբանեց, որ Էրդողանը լրիվ խեղաթյուրել է այն, ինչ Կոլումբոսը գրել էր իր հուշերում՝ Կուբայում սարի գագաթը համեմատելով «մի գեղեցիկ մզկիթի» հետ: Թուրքիայի ղեկավարը սխալմամբ եզրակացրել է, որ Կոլումբոսը տեսել էր մահմեդական նավաստիների կառուցած մզկիթը…

Էրդողանին ծաղրող բազմաթիվ կատակներից մեկում, ինչ-որ մեկը հեգնանքով պնդել է, որ տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգն իր ինքնակենսագրականում գրել է. «Երբ մենք իջանք Լուսնի վրա, տեսանք մի հոյակերտ շենքի ավերակներ: Ես ու Բազ Օլդրինը շշմեցինք, երբ մոտեցանք այդ ավերակներին: Դա խնամքով կառուցված մի օսմանյան փոքրիկ մզկիթ էր: Երբ վերադարձանք երկիր, ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչություն) և ամերիկյան կառավարությունը մեզ հանձնարարեցին այդ մասին լռել»:

Թուրքիայի ղեկավարին վերագրվող նման տարօրինակ հայտարարությունները շարունակում են հայտնվել համացանցում: Հաշվի առնելով Էրդողանի հիմար պատմություններ հորինելու սովորությունը, շատ մարդիկ հակված են հավատալու այն ամենին, ինչ կարդում են նրա մասին.

Ահա մի թարմ օրինակ՝ «Օսմանցիներն առաջինն են հասել Լուսին, ասում է Թուրքիայի նախագահը», գրում է Բարբարա Ջոնսոնը «Վորլդ նյուզ դեյլի ռիփորթ» թերթում (World News Daily Report): Նա մեջբերել է Էրդողանի խոսքերը. «Ասում են, թե Նիլ Արմսթրոնգն առաջին մարդն էր, որ 1969 թվականին ոտք դրեց Լուսնի վրա: Իրականում, մահմեդական տիեզերական ճանապարհորդներն են հասել այնտեղ դրանից 334 տարի առաջ՝ 1635 թվականին: Բոլորը գիտեն հայտնի օդաչու Լագարի Հասան Չելեբիի՝ «օսմանյան տիեզերագնացի» մասին, ով առաջին հաջող հրթիռային թռիչքը կատարեց 1633 թվականին: Միգուցե դուք չգիտեք, որ երկու տարի անց նա փորձեց հասնել Լուսին, որը հնարավոր է բարեհաջող ավարտ ունեցավ»:

Ըստ թուրքական դիցաբանության՝ առասպելական օսմանյան օդաչու Լագարի Հասան Չելեբին 1633 թվականին ուղևորվեց 7-թևանի հրթիռով, օգտագործելով մոտ 60 կգ վառոդ: Թռիչքից առաջ նա բացականչեց. «Իմ սուլթան, օրհնյալ լինեք, ես գնում եմ Հիսուսի հետ զրուցելու»: Նրա հրթիռը ծովի վրա վայրէջք կատարելուց հետո, Չելեբին իբր լողալով հասավ ափ և ասաց. «Իմ սուլթան, Հիսուսն իր ողջույնն է ուղարկում Ձեզ…»:

Լրագրող Ջոնսոնը շարունակեց իր տարօրինակ պատմությունը. «Նախագահ Էրդողանի զարմանալի հայտարարությունը որոշ շշնջոց և քմծիծաղ առաջացրեց դահլիճում, և նման արձագանքը զայրացրեց թուրք քաղաքական գործչին: Նա խստորեն քննադատեց թերահավատներին իրեն ծաղրելու համար՝ հավելելով, որ շուտով իր խոսքերը հաստատող ապացույցներ կներկայացնի. «Ինչո՞ւ չեք հավատում: Որովհետև երբեք չեք հավատացել, որ որևէ մահմեդական ունակ է նման բան անել…. Հնարավոր է, որ ՆԱՍԱ-ն ոչնչացրել է օսմանյան հաջողության բոլոր իրեղեն ապացույցները «Ապոլոն-11» առաքելության ժամանակ, բայց մենք կփորձենք որևէ թաքցված վկայություն գտնել»:

Իհարկե, Ջոնսոնի գրածը ճիշտ չէր: Էրդողանը երբեք այդ խոսքերը չի արտասանել: Սակայն, հետաքրքիր է, որ շատ թուրքեր հավատացին այս կեղծ պատմությանը և հետևյալ մեկնաբանությունները տեղադրեցին՝ արձագանքելով Ջոնսոնի հոդվածին.

– Ալի Էմրե Դեմիր. «Ցավոք, նա մեր Նախագահն է»:

– Բերքայ. «Սարսափելի է, երբ դու ապրում ես այդ երկրում և ականատես լինում այդ մարդու արածներին ու տեսնում, թե նա ինչքան շատ աջակիցներ ունի: Խայտառակություն է»:

– Դենիզ. «Խեղճ թուրք աշխարհիկ ժողովուրդ… Այս Թայիփը Թուրքիայի ամոթն է»:

– Հուսեյն. «Դուք չեք կարող պատկերացնել, թե մենք ինչքան ենք տառապում: Նա դաժան բռնապետ է…. Նա ամբողջովին անագանք է մեզ համար»:

Իրոք, Էրդողանը մեծ խայտառակություն է միլիոնավոր թուրքերի համար, որոնք ամաչում են, որ նման նախագահ ունեն: Ցավոք, Թուրքիայի նախագահի գործողություններն ավելի անողոք են, քան նրա խոսքերը. նա ազատազրկում է լրագրողներին, հրամայում կրակել քաղաքացիական ակտիվիստների վրա, դատի է տալիս նրանց, ովքեր համաձայն չեն իր հետ, թաքցնում է կոռուպցիայի միջոցով ձեռք բերված միլիոնավոր դոլարները, աշխատանքից ազատում է դատավորներին և իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց, որոնք հրաժարվում են կատարել նրա ապօրինի հրահանգները, և աջակցում է «Իսլամական պետության» ահաբեկիչների ներթափանցմանը Սիրիա և Իրաք:

Միջազգային հանրությունը պետք է ավելի շատ մտահոգվի Էրդողանի սարսափելի գործողություններով, այլ ոչ թե նրա զառանցանքներով…

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում