Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը համաձայնել է վաճառել թիմի հարձակվող Քարիմ Բենզեմայի տրանսֆերը Լոնդոնի «Արսենալ»-ին, հաղորդում է Metro-ն:
Գործարքի արժեքը կկազմի մոտ 45 միլիոն եվրո: Նշվում է, որ Բենզեմայի տրանսֆերից ստացած գումարով «Ռեալ»-ը կփորձի գնել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսին:
Ավարտված մրցաշրջանում 27-ամյա ֆրանսիացին մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 44 խաղի և 21 գոլ խփել:










































