Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում նորամուտն է նշել նորեկ Ռահիմ Ստերլինգը։
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը «Ռոմա»-ի հետ ընկերական խաղի 3-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը։
Հիշեցնենք, որ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում «Սիթի»-ն հաղթել է 5։4 հաշվով։









































