Friday, 19 06 2026
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA

Արևմուտքը հասկանում է, թե ով ինչպես է պահում իրեն. երկընտրանքի առաջ են բոլորը, առաջին հերթին՝ Ալիևը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը։

Պարոն Սաֆարյան, օրերս Երևանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը վերահաստատել է  ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականին տված հարցազրույցում այն միտքը, որ խնդրի համապարփակ կարգավորման տարրերից մեկը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը, նաև նշել է, որ սա կետերից մեկն է և բանակցությունների տարր։ Արդյոք սա նորությո՞ւն էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի  այս նոր փուլում։

– Բավական է հիշել անցած տարի Քարնեգի հիմնադրամում Ուորլիքի ծավալուն և հանգամանալից զեկույցը։ Միացյալ Նահանգների բարձրագույն ղեկավարությունն իր համանախագահի միջոցով շատ բաց հայտարարել էր, որ բանակցային գործընթացը պետք է վերսկսվի։ Այս կտրվածքով բանակցային գործընթացի վերսկսման համար մի քանի անհրաժեշտ բան է հարկավոր. մեկը՝ չխախտել հրադադարի ռեժիմը, երկրորդը՝ քաղաքական կամք ցուցաբերել, բանակցել սեղանի շուրջ, և երրորդ՝ դիրքորոշում հայտնել նախկինում սեղանին դրված տարբերակի՝ մադրիդյան առաջարկների, սկզբունքների նկատմամբ։ Ահա այս երեք խնդիրներով է, որ Ուորլիքը և մյուս միջնորդները փորձում են մաքոքային դիվանագիտության միջոցով վերսկսել բանակցային գործընթացը, բայց այդ երեքի հետ կապված էլ խնդիրներ կան։

Առաջին՝ Ադրբեջանի ստրատեգիան ամենևին չի ենթադրում հրադադարի ռեժիմի պահպանում։ Ալիևը դրա մասին գրեթե բաց հայտարարում է ու նաև քայլերի դիմում, երկրորդ՝ բավականին ծանր է համաձայնություն տալ նախագահական հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ։

Ուորլիքը իհարկե հիշատակում է չորս հանդիպումների մասին, ինչպես նաև խոսում է առաջիկա հանդիպման մասին, բայց, այնուամենայնիվ, գիտակցում են, որ միայն հանդիպելու պատրաստակամությունը քիչ է։ Հետևաբար կարևոր է պարզել, թե որքանով են կողմերը  շահագրգռված նախկինում քննարկված տարբերակի հանդեպ, որին սկզբունքային համաձայնություն են տվել որպես բանակցային հիմք։ Եվ սա է պատճառը, որ Ուորլիքը թե՛ անցած տարի և թե՛ այս օրերին իր հարցազրույցներում գրգռում է հանրային կարծիքները, իշխանություններին՝ խոսելով այդ դետալների մասին, որոնք կարող են շահագրգռություն ստեղծել կողմերի մեջ՝ մասնակցելու բանակցային գործընթացին կամ հակառակը՝ լակմուսի թուղթ հանդիսանալ այսօրվա դիրքորոշումների կապակցությամբ։

Հետևաբար, «Վեդոմոստի» պարբերականին տված հարցազրույցն ինքնին շատ հասկանալի է դարձնում, թե ինչն է Ուորլիքի ասելիքը։ Նա կրկնում է այն, ինչ ասել է բազմիցս. որ կարգավորումը պետք է լինի համալիր, բոլոր տարրերի շուրջ համաձայնության ձեռքբերմամբ, կլինի դա տարածքային խնդիր թե կարգավիճակի որոշման հարց: Այդ ամբողջը մեկ փաթեթի մաս է, և կողմերը պարտավոր են դիրքորոշում հայտնել այդ ամբողջ փաթեթի նկատմամբ, այլ ոչ թե ցանկալի դետալների։

– Ըստ Ձեզ՝ այս նոր փուլը ինչո՞վ կավարտվի։ Նորից խոսվում է Մադրիդյան սկզբունքների մասին, արդյոք վտանգներ կա՞ն այս մասով։

– Կարծում եմ՝ Մադրիդյան սկզբունքները հավանության չեն արժանանա ոչ միայն հանրության, այլ նաև իշխանությունների կողմից։ Նախկինում իշխանությունները փակ դռների հետևում ասում էին, որ իրենք պատրաստ են դրանց համաձայնություն տալ, բայց, համենայնդեպս, այդ տարբերակներն այսօր, կարծում եմ, չեն աշխատի, և դրանց պատճառները տարբեր են։ Ադրբեջանի նախագահն արդեն իսկ բարձրացրել է ախորժակի նշաձողը և պատրաստ չէ որևէ այլ տարբերակ քննարկել, քան տարածքների անվերապահ վերադարձը, ինչին, բնականաբար, չի կարող համաձայնել հայկական կողմը։ Հետևաբար կարող ենք արձանագրել, որ շահագրգռությունները շատ տարբեր են։ Այլ խնդիր է, որ այսօր տարածաշրջանային փխրուն քաղաքականությունը պահպանելու անհրաժեշտություն կա, և դա հատկապես կենսական է Արևմուտքի համար, որի պատճառով էլ նրանք փորձում են առնվազն վերցնել բանակցային գործընթացը։ Բանակցային գործընթացի բացակայությունը իսպառ վերահսկողությունից դուրս է դրել հատկապես Ալիևին։ Նախկինում եթե գոնե զսպված էր լինում այդ պրոցեսով, ապա  այսօր իրեն պահում է կամակոր բռնապետի նման, և, բնականաբար, Արևմուտքը նրա հետ հարաբերվելիս լրջագույն խնդիրներ է ունենում։

– Ըստ էության, ԱՄՆ-ը խոսում է Ղարաբաղի անվտանգության մասին։ Ամերիկացի համանախագահը նշում է, որ Հայաստանը չի պատրաստվում տարածք վերադարձնել՝ առանց անվտանգության համապատասխան երաշխիքների։ Ինչո՞ւ հիմա այս մասին խոսվեց, այս առումով արդյոք հստակ ուղերձ չի՞ հղում ԱՄՆ-ը Ռուսաստանին։

– Արևմուտքը որքան էլ չբարձրաձայնի, հրաշալի հասկանում է, թե կոնֆլիկտում ով ինչպես է իրեն պահում։ Այս կտրվածքով երկընտրանքի առաջ են կանգնած բոլորը, և առաջին հերթին՝ Ալիևը։ Կամ համաձայնում են նրան, ինչ նախկինում բանակցվել է, իսկ եթե չեն վերահաստատում իրենց ցանկությունները, ապա այդ դեպքում կարող ենք ակնկալել նոր պրոցես, որտեղ արդեն խնդիրների դրվածքն այլ կլինի։ Կարծում եմ՝ Ուորլիքի ասածը հենց այդ նախազգուշացումն է Ադրբեջանին, որ առանցքում կարող է դրվել միանգամայն այլ խնդիր, եթե Ադրբեջանը հրաժարվի նախկին տարբերակներից։ Բայց եթե անգամ Ալիևը նման ցանկություն ունենա, նրա հռետորաբանության փոփոխությունը կնշանակի դավաճանություն, որովհետև նա իր հասարակությանը «կերակրել» է բացարձակապես այլ պատրանքներով։

– Ուորլիքի հայտարարություններում, ըստ էության, նորություններ չկային, բայց դարձյալ մեծ աղմուկ է  բարձրացել։ Ինչո՞ւ։

– Կարծում եմ՝ Հայաստանում ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանում, մանիպուլյացիաներ են գնում, ուղղակի հանրությանը հրամցնելով այն, ինչը գրգռում է նրան, կամ այն, ինչը անցանկալի է նրա համար։ Իսկ ինչ վերաբերում է, թե ինչ փուլում ենք գտնվում, այսօր գտնվում ենք մի փուլում, երբ արդեն մի քանի տարի է՝ ռեալ բանակցային գործընթաց չկա, միջազգային հանրությանը բավականին մեծ դժվարությամբ հաջողվում է հանդիպումներ կազմակերպել նախագահների  միջև տարբեր միջոցառումների շրջանակներում, բայց կոնկրետ բանակցային գործընթացներ դժվար են, որովհետև որևէ քննարկում ոչ միայն անվստահության կրճատման  կամ լարվածության թուլացման ուղղությամբ կամ էլ կարգավորան տարբերակների վերաբերյալ տեղի չի ունենում, հետևաբար մենք գտնվում ենք մի փուլում, երբ փորձ է արվում վերսկսել բանակցությունները, և ոչ ավելին։

Ուորլիքի հայտարարությունների ամբողջ նպատակը փաթեթի նկատմամբ դիրքորոշումները պարզելն է։

– Մեր իշխանությունների արձագանքն այդ ամենին որքանո՞վ է ադեկվատ։

– Չգիտեմ՝ առանձին հանդիպումներում ինչ են հայտնել, բայց ակնհայտորեն, միջազգային միջնորդները ցանկանում են, որ կողմերը հրապարակավ հայտարարեն իրենց հավատարմությունը տարբերակի նկատմամբ։  Եվ կարծում եմ՝ եթե անգամ առանձնազրույցներում  Հայաստանը կամ Ադրբեջանն ինչ-որ պայմաններ առաջադրելով՝ նախնական համաձայնություններ են տալիս, այնուամենայնիվ,  միջնորդները ակնկալում են ոչ միայն հասարակությունների արձագանք, այլ նաև կողմերի հրապարակային դիրքորոշումներ։ ԼՂՀ-ից մի քանի պաշտոնական հայտարարություններ են  հնչել, մի կողմից հայտարարվեց, որ Ղարաբաղի համար չեն կարող ընդունելի լինել  տարբերակները, որոնք քննարկվել են նրա բացակայությամբ, մյուս կողմից էլ որոշակի դրական արձագանք տրվեց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում