Շվեյցարիայի առաջնության խաղերից մեկը դադարեցվել է, քանի որ խաղադաշտում… կզաքիս է հայտնվել: Գազանիկը վազում էր անհավանական արագությամբ, իսկ ֆուտբոլիստները պարզապես չգիտեին, թե ինչ կարելի է անել: Նրանցից շատերը պարզապես քարացել էին: Վերջապես «Ցյուրիխ»-ի հարձակվող Լորիս Բենիտոն գեղեցիկ ցատկով բռնեց կենդանուն, սակայն վերջինսայն կծեց նրա մատը:
Այնուհետև կզաքիսը դուրս պրծավ ֆուտբոլիստի ձեռքերից և վազեց տրիբունա: Շուտով, սակայն, արագավազ կզաքիսը կրկին հայտնվեց խաղադաշտում:
Խաղը դադարեցվեց, իսկ կենդանու փնտրտուքով զբաղվեց «Ցյուրիխ»-ի դարպասապահ Դավիդ դա Կոստան: Կզաքիսը փորձեց նաև նրան կծել, սակայն ոչինչ չստացվեց` դարպասապահը ձեռնոցներով էր: Նա փոխանցեց կենդանուն մարզադաշատի աշխատակիցներին:






































