Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ ԻԿեր Կասիլյասի գործակալ Սանտոս Մարկեսը հայտարարել է, որ մադրիդյան ակումբի ղեկավար Ֆլորենտինո Պերեսը ռասսայական խտրականություն ունի սևամորթ ֆուտբոլիստների նկատմամբ: Մասնավորապես նա նշել է, որ Պերեսի նման վերաբերմունքի պատճառով թիմում չեն մնացել Կլոդ Մակելելեն և Սամուել Էտո՛Օն:
«Պատմություն է եղել Մակելելեի հետ կապված: Նրան Պերեսը հարգանքով չէր վերաբերվում: Նա ռասիստ չէ, բայց սևամորթ ֆուտբոլիստների չի սիրում: Ես ժամանակին վիճել եմ նաև Էտո՛Օի հարցով: Նա իսկական գալակտիկո է, նույնիսկ գերազանցում է Ֆիգուին, բայց դատապարտված էր լքել ակումբը մաշկի գույնի պատճառով:
Ողջ թիմը գիտի՝ ովքե՞ր են Պերեսի ամենասիրելի ֆուտբոլիստները: Նա Բեյլի համար անգամ վիճել էր Անչելոտիի հետ: Պերեսը Բեյլին համարում է լավագույնն աշխարհում»,-Մարկեսի խոսքերը մեջբերում է As-ը:








































