«Բավարիա»-ի նախագահ Ուլի Հյոնեսը հաստատել է, որ մի քանի անգամ բանակցել է «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ` մյունխենյան ակումբը գլխավորելու առաջարկով:
«Մենք մի քանի անգամ փորձեցինք բանակցել Վենգերի հետ: Արսենի` Ճապոնիա մեկնելուց առաջ Ֆրանց Բեքենբաուերի հետ մեկնեցինք Նիցցա` նրա հետ խոսելու նպատակով: Հետո նա գլխավորեց «Արսենալ»-ը: Այն ժամանակվանից ի վեր մենք մշտապես ուսումնասիրել ենք Վենգերի թեկնածությունը, երբ մեզ գլխավոր մարզիչ է անհրաժեշտ եղել: Սակայն Արսենը միշտ հավատարիմ է լոնդոնյան ակումբին:
Հիշեցնենք, որ «Բավարիա»-ն և «Արսենալ»-ը մրցակցելու են Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ անցնելու համար: Հանդիպումը կկայանա չորեքշաբթի:








































