ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հուլիսի 20-ին այցելելու է Երևան: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջիկա քայլերը քննարկելու նպատակով երկուշաբթի մեկնում եմ Երևան»,- նշել է ամերիկացի համանախագահը:
Նրա խոսքով, այցի ընթացքում նա պետք է հանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ:








































