«Զարմանալի ոչ մի բան չեմ տեսնում. եթե ես լինեի ցուցակի երկրորդ կամ երրորդ հորիզոնականներում, էլի զարմանալու էիք»,- լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ՀՀԿ ավագանիների ցուցակի երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնող թեկնածուներին՝ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին և Ճարտարապետաշինարարական ինստիտուտի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին, նման կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Այն հարցին, թե ուժեղ մրցակից համարո՞ւմ են ԲՀԿ ցուցակի առաջին համարը ներկայացնող նույն կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին, Սահակյանը պատասխանեց. «Դե, «Բարգավաճ Հայաստան»-ից պետք է հարցնեք: Մենք բոլորին համարում ենք ուժեղ մրցակից: Բոլորն էլ ուժեղ մրցակիցներ են: Շատ ողջունում եմ, որ ավելի համակարգված ենք գնում Երևանի ավագանու ընտրություններին: Մենք գնում ենք այն ճանապարհով, որը որդեգրված է մեզ համար: Կլինենք մեծամասնություն՝ կգործենք այդպես, կլինենք փոքրամասնություն կգործենք այդպես»,- ասաց նա:









































