Ավտովթարի հետևանքով մահացել է Նիգերիայի ֆուտբոլի հավաքականի և հունական «Շկոդա»-ի ֆուտբոլիստ Օլուբայո Ադեֆեմին: 25-ամյա ֆուտբոլիստը չի կարողացել վերահսկել մեքենայի ընթացքն ու բախվել է ճամփեզրին գտնվող էլեկտրասյանը: Դեպքը տեղի է ունեցել Կսանտիից Սալոնիկ տանող ճանապարհին
Ոստիկանության տվյալներով, Օլուբայո Ադեֆեմին պատրաստվում էր ամուսնանալ առաջիկա օրերին: