Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի առաջին փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղին շահագործման է հանձնվելու 2016 թվականին։ Կալաձեն այդ մասին հայտարարել է ադրբեջանական լրատվամիջոցի վրացական բյուրոյի հետ զրույցում։
Կալաձեի խոսքերով՝ երկաթուղու շինարարությունն ամբողջովին կավարտվի ընթացիկ տարվա աշնանը. «Վրաստանն ու Ադրբեջանը կատարել են նախագծի հետ կապված իրենց պարտավորությունները։ Առկա տեղեկատվության համաձայն՝ մնացել են թուրքական հատվածում ոչ մեծ աշխատանքներ։ Երկաթուղու նախագիծը բացման համար պատրաստ կլինի 2016 թվականին»։










































