Արևմտյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Աթենքի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել երկրի խորհրդարանի դիմաց գտնվող Սինտագմա հրապարակ դուրս եկած ցուցարարների դեմ, որոնք դեմ են Հունաստանում ռեֆորմների անցկացմանը:
Տեղական ոստիկանության գնահատականներով՝ Հունաստանի խորհրդարանի շենքի դիմաց հավաքվել է ավելի քան 12 հազար մարդ:
Իրենց հերթին ցուցարարները իրավապահների ուղղությամբ այրվող նյութով լցված շշեր են նետել:
Բողոքի ցույցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ հույն պատգամավորները քննարկում են Բրյուսելում վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ ավելի վաղ համաձայնեցված պայմանավորվածությունները՝ Հունաստանի՝ երկարատև ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ:










































