Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը դուրս է բերվում ՆԳՆ կազմից՝ ՆԳՆ բարեփոխման մասին օրենքի համաձայն, որը չորեքշաբթի օրը ստորագրել է այդ երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Օրենքն ընդունել է խորհրդարանն անցած շաբաթ:
Պետական անվտանգության ծառայությունում կներառվեն հակահետախուզության դեպարտամենտը, հակաահաբեկչական կենտրոնը, հակակոռուպցիոն գործակալությունը և հատուկ գործողությունների դեպարտամենտը:
ՆԳՆ-ում կմնան կրիմինալ, պարեկային և անվտանգության ապահովման ոստիկանությունը, արտակարգ իրավիճակների գործակալությունը և այլ ստորաբաժանումներ:
ՆԳՆ-ը և պետանվտանգությունը բաժանելը «Վրացական երազանք» կոալիցիայի նախընտրական խոստումներից մեկն է եղել 2012 թ. ընտրություններում:








































