JPay մասնավոր կոռեկցիոն ընկերությունը պատմել է ազատազրկվածների համար հատուկ պլանշետի ստեղծման մասին: Այս մասին հայտնում է PR Newswire-ը:
Android օպերացիոն համակարգով JP5mini-ն բանտարկյալներին հնարավորություն կտա երաժշտություն լսել, շփվել, ֆիլմեր դիտել, հավելվածներ օգտագործել: 4,3-դյույմ անկյունագծով պլանշետը կունենա դիմացկուն կորպուս, 2-միջուկանի պրոցեսոր և հզոր մարտկոց: Սակայն պլանշետի ներքին հիշողությունն ընդամենը 32 Մբ է կոշտ սկավառակի վրա: Մշակողների խոսքով՝ դա արվում է բանտարկյալների կողմից հակաիրավական գործողություններից խուսափելու համար:
Պլանշետը ստեղծված է առաջին հերթին կոռեկցիոն նպատակներով: Մշակողները պատրաստվում են զգալի թվով հավելվածներ թողարկել, որոնք կօգնեն այդ նպատակին հասնելու գործում:









































