Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Վիեննայում «վեցյակի» հետ ձեռք բերված համաձայնագիրն Իրանի տեխնիկական ու քաղաքական հաղթանակն է։
«Իրանն այլևս չեն անվանի համաշխարհային սպառնալիք, ինչը լուրջ ձեռքբերում է մեզ համար։ Այլևս որևէ մեկը չի կարող ասել, որ Իրանը պարտություն է կրել, հանձնվել է։ Այլևս որևէ մեկն Իրանը չի դիտարկի որպես սպառնալիք։ Համաձայնագիրն Իրանի համար օրինական, տեխնիկական ու քաղաքական հաղթանակ է»,- ասել է Իրանի նախագահը։









































