BBC-ի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն ըստ ամենայնի կընդունի բանաձև, որում կճանաչի ուրան հարստացնելու Թեհրանի իրավունքը։
Զարիֆի խոսքով՝ Իրանը բանակցություններ է սկսել այնպիսի իրավիճակում, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ն իր միջուկային ծրագիրն անվանել է վտանգավոր և բանաձև է ընդունել դրա դեմ: «Այսօր բանակցություններից հետո պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ն պաշտոնապես պատրաստ է բանաձևում ճանաչել ուրան հարստացնելու ծրագիրը, երբ կընդունվի հաջորդ շաբաթ»,- ասել է նա։








































