Սպորտային միջնորդ դատարանը մերժել է «Էլչե»-ի բողոքարկումը՝ կապված Իսպանիայի պրոֆեսիոնալ լիգայի որոշման հետ:
Իսպանական ակումբը պարտքերի պատճառով տուգանվել էր և տեղափոխվել Սեգունդա: Սակայն հետո «Էլչե»-ի նախագահը հայտարարել էր, որ թիմն ունակ է մարել պարտքերն ու պատրաստ է վերադառնալ Պրիմերա, իսկ ԻՊԼ-ն համաձայնություն չէր տվել:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտից հետո «Էլչե»-ն, զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը Պրիմերայում, 7 միլիոն եվրո պարտքի պատճառով տեղափոխվել էր Սեգունդա՝ «Էյբար»-ի փոխարեն:






































