Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը հայտարարել է, որ ԵՄ-ը փորձում է էլ ավելի զարգացնել Ադրբեջանի հետ հարաբերություններ:
«ԵՄ-ի ու Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և մենք փորձում ենք էլ ավելի զարգացնել այդ հարաբերությունները։ Մենք Ադրբեջանի հետ համագործակցում ենք էներգետիկ ոլորտում և ցանկանում ենք ընդլայնել համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսության ու առևտրի դիվերսիֆիկացումը»։








































