Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն համաձայնեցրել է Ռահիմ Ստերլինգի տրանսֆերային արժեքը «Լիվերպուլ»-ի հետ: Գործարքը «քաղաքայիններ»-ի համար կարժենա 49 միլիոն ֆունտ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ստերլինգը ցանկանում է լքել լիվերպուլյան ակումբը՝ Բրենդան Ռոջերսի հետ ունեցած խնդիրների պատճառով:
«Լիվերպուլ»-ի կազմում անգլիացին մասնակցել է Պրեմիեր լիգայի 95 հանդիպման ու 18 գոլ խփել:







































