Կուրտ Ռասելը պատմել է, որ Քեյթ, Օլիվեր և Բիլ Հադսոնների միջև հարաբերությունները սկսել են կարգավորվել, հայտնում է Spletnik-ը:
Հիշեցնենք, որ Հոր միջազգային օրը Օլիվեր Հադսոնը հիշեցրել էր հորը` Բիլ Հադսոնին, որ նա լքել է ընտանիքը, մասնավորապես երեխաներին: Դրանից մի շաբաթ անց Բիլը հանդես էր եկել հայտարարությամբ: «Ես ունեմ 5 կենսաբանական երեխաներ, սակայն հիմա հարազատ եմ համարում նրանցից միայն երեքին: Ես հրաժարվում եմ Օլիվերից և Քեյթից»,-ասել էր նա և ավելացրել, որ խնդրում է նրանց՝ չօգտագործել Հադսոն ազգանունը:
Բացի դրանից՝ Հադսոնը շտապել էր հայտարարել, որ երեխաներին իր դեմ է լարում նախկին կինը` Գոլդի Հոունը, որովհետև նրա կյանքում հայտնվել է Կուրտ Հասելը: Չէ՞ որ հենց նրան են Քեյթը և Օլիվերը հայր անվանում:









































