Friday, 19 06 2026
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է

Սիլիկյան թաղամասում ծեծկռտուքի հեղինակ Մարտիրոսյանները ձերբակալվել են

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սիլիկյան թաղամասում զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Երեք անձ ձերբակալվել է։

Հուլիսի 9-ին` ժամը 14:30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Սիլիկյան թաղամասի բնակչուհուց, որ համագյուղացի Կառլեն Մարտիրոսյանն իրենց տան բակում փայտով հարվածել է իրեն և պատճառել ֆիզիկական ցավ, որից հետո Կ.Մարտիրոսյանը, Հրանտ, Հրաչ, Աշոտ Մարտիրոսյանները հետապնդել են իր անչափահաս որդուն, հայհոյել, երկաթյա և փայտյա մահակներով դիտավորությամբ վնասել իր ավտոմեքենան։

Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Նախնական քննության արդյունքներով՝ 2015թ. հուլիսի 9-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչներ Աշոտ, Հրաչյա, Հրանտ Կառլենի Մարտիրոսյանները և Կառլեն Հրաչյայի Մարտիրոսյանը, հասարակության անդամների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, հասարակական վայրում վարքագծի կանոնները ցուցադրական կերպով անտեսելով, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, Երևան քաղաքի Սիլիկյան 3-րդ թաղամասի տներից մեկի բակում շուրջ 20 րոպե տևողությամբ հնչեցրել են հայհոյանքներ, որպես զենգ օգտագործվող մահակով հարվածել նույն տան բնակչուհի Մարինա Ավետիսյանի որովայնին, ապա մահակով հարվածել վերջինիս անչափահաս որդու կողմից վարվող «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն։

Քննությամբ պարզվել է, որ անչափահաս տղան ավտոմեքենայով փորձել է դիմել փախուստի, ում հետապնդել են, կանգնեցրել ավտոմեքենան և մահակներով դիտավորությամբ հարվածել ավտոմեքենային։

Ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է կատարված հանցագործության շարժառիթը: Շարունակվում է քննություն իրականացնել՝ մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համապատասխան իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Քրեական գործի շրջանակներում հուլիսի 9-ին երեք անձ՝ Աշոտ, Հրաչյա և Հրանտ Կառլենի Մարտիրոսյանները, ձերբակալվել են:

10.07.2015թ. որոշում է կայացվել՝ Կառլեն Հրաչյայի Մարտիրոսյանին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցներին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում