Իրանական կառավարության հատուկ ներկայացուցիչ Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման՝ կապված բանակցությունների հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Իրանը չի առաջարկում բանակցությունների երկարաձգում, սակայն չի էլ մերժում նման լուծումը»,- նշել է քաղաքական գործիչը։
Նրա խոսքով՝ եթե ամերիկյան կողմը ծրագրում է շարունակել բանակցությունները, Իրանը չի առարկի։
Միևնույն ժամանակ Վելայաթին «Իրանի դեմ հոգեբանական պատերազմ» է անվանել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի խոսքերն այն մասին, որ կողմերը մտադիր չեն շտապել, սակայն գործարքի գործընթացն իրանական կողմի հետ անվերջ չէ։








































