Մյունխենի «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատը թիմի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին խորհուրդ է տալիս լքել ներկայիս ակումբն ու «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել: Մագատի կարծիքով` Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը մեծ հաջողությունների կհասնի «կարմիր սատանաներ»-ի կազմում:
«Աշխատել եմ Բաստիանի հետ և հիանալի գիտեմ նրան: Շվայնշտայգերին խորհուրդ կտայի արտասահման մեկնել և ոչ միայն մարզական տեսակետից, այլ նաև անձնական: Ապրել և աշխատել արտասահմանում ավելին է, քան պարզապես մեկնել այնտեղ:
«Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը հիանալի կլինի Բաստիանի համար: Նա կհայտնվի այլ միջավայրում և նոր մարտահրավերներ կստանա»,- Ran-ը մեջբերում է Մագատի խոսքերը:







































