Մոտ 240, հիմնականում քրիստոնյա սիրիացիներ Հալեպ քաղաքից տեղափոխվել են Բրյուսել, հայտնում են բելգիական իշխանությունները:
Կառավարության ներկայացուցիչը հաղորդել է BBC-ին, որ այդ մարդիկ զրկվել են իրենց տներից և ենթարկվել են ապագա հետապնդումների վտանգին: Հասարակական կազմակերպություններն օգնել են նրանց՝ ացնել Լիբանան: Մինչև հակամարտության սկսվելը, Սիրիայի Հալեպ համայնքի քրիստոնյաները հաշվում էին մոտ 160 հազար մարդ:
Քաղաքը համարյա ամբողջովին կործանվել է կառավարական ուժերի և գրոհայինների, այդ թվում՝ ջիհադիստների, միջև տեղի ունեցող արդեն երեք տարի շարունակվող դաժան մարտերից:








































