Այսօր Բարձր մոդայի շաբաթվա շրջանակներում Փարիզում տեղի ունեցավ Elie Saab-ի ցուցադրությունը, հայտնում է spletnik.ru-ն:
Լիբանանցի դիզայները կարողանում է տարեցտարի ստեղծել նմանատիպ ոճի հավաքածուներ` միժամանակ հիացմունք պատճառելով հասարակությանը: Այս անգամ մոդելները կրկին ցուցադրեցին ժանյակ, կիլոգրամներով բյուրեղներ և էֆեկտիվ երանգներ: Հավաքածուի հիմնական գույներն էին ոսկեգույնը, կապույտը, մոխրագույնը, և իհարկե ամենաաշնանային գույնը` բորդոն:




































































