Այսօր սիրիական բանակը ոչնչացրել է «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինների՝ Լաթաքիա նավահանգստային քաղաքի և թուրքական սահմանի միջև գտնվող ճամբարը: Այս մասին հայտնում է սիրիական ազգային հեռուստաալիքը՝ հղում անելով իր ռազմական աղբյուրին:
«Բանակը հարվածներ է հասցրել «նուսրայի» ճամբարի ուղղությամբ Լաթաքիա նահանգի հյուսիսում՝ թուրքական սահմանի մոտ: 25 ահաբեկիչ է սպանվել»,- հայտնում է ալիքը:
Չորեքշաբթի օրն ավելի վաղ հաղորդվում էր, որ լիբանանյան սահմանի մոտ՝ Դամասկոսից 25 կմ հեռու սիրիական բանակը «Հըզբոլլահ» լիբանանյան շարժման մարտիկների աջակցությամբ շարունակում է գրոհել «Ջեբհաթ ան-Նուսրայի» ջոկատներին Զաբադանի քաղաքի շրջանում: Չորեքշաբթի օրը մարտական բախումների հետևանքով սպանվել է 7 գրոհային, ոչնչացվել է հակառակորդի հետևակի մարտական մեքենա:








































