Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանցի բանագնացները պատրաստ են մնալ Վիեննայում՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար: Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին:
«Մենք պատրաստ ենք Վիեննայում մնալ այնքան, որքան որ անհրաժեշտ է, որպեսզի շարունակենք բանակցությունը, անգամ եթե մենք հարկադրված լինենք ամեն օր երկարաձգել ժամկետը: Համաձայնագրին հասնելու դեպքում պետք է ամբողջովին վերացվեն պատժամիջոցները:
Դա մասնավորապես վերաբերում է Իրանին զենք մատակարարելու վրա ՄԱԿ-ի ԱԽ արգելքներին, ինչպես նաև մյուս կողմերին: Անկասկած է, որ պետք է փոխել պատժամիջոցների հարցում մոտեցումը: Պատժամիջոցների հարցը լուծված է 95-96 տոկոսով: Մնացել է 2-3 փոքր խնդիր»,- ասել է նա:









































