Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չի բացառում, որ թիմը կարող է կադրային կորուստներ ունենալ հերթական մրցաշրջանի մեկնարկից առաջ:
«Կարող է այնպես ստացվել, որ որևէ ֆուտբոլիստ լքի «Բորուսիա»-ն: Մենք պետք է հաշվի առնենք այդ հանգամանքը»,- Bild-ը մեջբերում է Տուխելի խոսքերը:
Հիշեցնենք` վերջին ժամանակաշրջանում իսպանական և գերմանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, որ «Սևիլիա»-ն հետաքրքրված է դորտմունդցիների հարձակվող Չիրո Իմոբիլեի ծառայություններով և պատրաստ է 12 մլն եվրո վճարել նրա տրանսֆերի դիմաց: Նշվում է, որ հարձակվողը նաև «Նապոլի»-ի ուշադրության կենտրոնում է:








































