ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հեռախոսով քննարկել են հունական ճգնաժամը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ ֆինանսական օգնության նոր ծրագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն: Օբաման հույս ունի, որ Հունաստանը եվրոգոտում կմնա:








































