Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է կարիերան շարունակել «Միլան»-ում: Այդ մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Տեղեկությունների համաձայն` «ռոսսոներիներ»-ն ուսումնասիրում են 24-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը: Նշվում է, որ «Բորուսիա»-ն պատրաստ է հրաժարվել Գյունդողանի ծառայություններից 25 մլն եվրոյի դիմաց:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Նյուրնբերգ»-ից «Բորուսիա» է տեղափոխվել 2011 թվականին: Վերջերս նա երկարաձգել է դորտմունդյան ակումբի հետ իր պայմանագրի ժամկետը մինչև 2017 թվականը:










































