Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Միլան»-ը խոշոր` 3:0 հաշվով առավելության հասավ «Սամպդորիա»-ի նկատմամբ և արդեն 8 միավորով է գերազանցում «Ինտեր»-ին:
Հանդիպման 20-րդ րոպեին հաշիվը բացեց Կլարենս Զեեդորֆը, երկրորդ խաղակեսի մեկնարկից 9 րոպե անց Կասսանոն 11-մետրանոց հարվածով կրկնապատկեց այն: 61-րդ րոպեին Ռոբինյոն դրեց հանդիպման վերջակետը:
«Ինտեր»-ն իր հերթին մրցակցի հարկի տակ 0:2 հաշվով պարտություն կրեց «Պարմա»-ից և գործնականում դադարեց պայքար մղել չեմպիոնության համար: Պարմայի կազմում գոլերի հեղինակներ դարձան Ջիովանին (35) ու Ամաուրին (86):
Երեկ կայացած ևս մեկ խաղում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ 2:3 հաշվով զիջեց «Պալերմո»-ին: Էրնանդեսի դուբլին ու Պինիլայի իրացրած 11-մետրանոցին տանտերերից պատասխանեցին Տոտտին ու Վուչինիչը: Այս պարտությունից հետո «Ռոմա»-ն կարող է նահանջել 7-րդ հորիզոնական, եթե «Յուվենտուս»-ը այսօր հյուրընկալվելիս կարողանա պարտության մատնի «Ֆիորենտինա»-ին: