Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Իսպանական Marca պարբերականի փոխանցմամբ՝ Ռամոսը գնացել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի գրասենյակ ու նրան խնդրել դիտարկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջարկը։
Անգլիական ակումբն ակտիվորեն հետաքրքրվում է կենտրոնական պաշտպանի ծառայություններով։
Հիշեցնենք, որ 29-ամյա պաշտպանի պայմանագրի ժամկետը լրանալու է 2017թ․։









































