Մեծ դժվարությամբ, ոսկե ժամանակում կատարելով հնարք ու վաստակելով վազարի միավոր՝ Հովհաննես Դավթյանը հաղթեց սլովենացի Մաթիաս Տռբովչին ու նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր:
Այդ փուլում մեր ձյուդոիստի մրցակիցը կլինի իսպանացի Ֆրանցիսկո Գարիգոսը:
Այս մասին տեղեկացնում է Բաքվի Եվրոպական օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության մամլո քարտուղարը։








































