Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտպան Լորան Կոսիելնիի ծառայություններով, տեղեկացնում է France Football-ը:
Ըստ աղբյուրի` իսպանական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 30 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Կոսիելնիի գործող պայմանագրի ժամկետը «Արսենալ»-ի հետ լրանում է 2017 թվականի ամռանը:









































