Հունաստանի կառավարությունը մերժել է վարկատուների առաջարկությունը, որը ենթադրում էր մի շարք արմատական տնտեսական փոփոխություններ, մասնավորապես`կղզիների բնակիչների համար հարկային արտոնությունների չեղարկում, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ գործածվող վառելանյութի հարկային արտոնությունների վերացում: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Նշենք, որ այսօր`հունիսի 24-ին, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պետք է բանակցությունների հերթական փուլն անցկացնի վարկատուների ներկայացուցիչների հետ` Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունքերի, Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագիի և ԱՄՀ նախագահ Քրիսթին Լագարդի հետ:









































