Ստամբուլում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության շրջանակներում Ռազմիկ Միսակյանը 50 կգ քաշային կարգի եզրափակչում 2:5 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Իսմայիլ Գաջիևին` նվաճելով արծաթե մեդալ:
Ռազմիկ Միսակյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից: Հայ ըմբիշը հաղթել էր Գերմանիան ներկայացնող Վիկտոր Լիզենին (6:0) և Ուկրաինան ներկայացնող Դմիտրո Նեսվիատիպասկային (18:0)։
74 կգ քաշային կարգում Սուրեն Խաչատրյանը բրոնզե մեդալի համար պայքարեց Ադրբեջանը ներկայացնող Մուրադ Սուլեյմանովի հետ և պարտվեց 3:7 հաշվով:
Հիշեցնենք, որ այսօր պայքարի մեջ մտած Վարդգես Կարապետյանը (60 կգ քաշային) և Հովհաննես Մխիթարյանը (96 կգ քաշային) մեդալներ չեն նվաճել:






































