Մադրիդի «Ռեալ»-ի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ պատրաստ է եղել գլխավորել «արքայական ակումբ»-ի գլխավոր թիմը, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Այո, եթե ինձ առաջարկեին գլխավորել «Ռեալ»-ը, ես կհամաձայնվեի: Ես պրոֆեսիոնալ եմ, և երբեք չեմ հրաժարվի մարտահրավերներից:
Այնուամենայնիվ, ես չեմ տխրել, որ ակումբի նախագահն այլ մասնագետի է ընտրել: Կարծում եմ, որ դեռ իմ ժամանակը չի եկել»,- հայտարարել է ֆրանսիացի մասնագետը:








































