ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը անհանգստություն է հայտնել՝ կապված մի շարք երկրներում ՀԿ-ներին առնչվող իրավիճակի հետ։
«Մենք պետք է բացահայտ խոսենք այն մասին, թե ինչպես պայքարել նրանց դեմ, ովքեր արգելափակում են ոչկառավարական կազմակերպությունների գործունեությունն ու պայքարում իրավապաշտպանների դեմ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում՝ փոխացնում է RIA Novosti-ն։
«Ավելի քան 50 երկրներում, ներառյալ Եվրոպայում, ընդունված է մոտ 100 օրենք, որոնք սահմանափակում են ՀԿ-ների գործունեությունն ու ֆինանսավորումը»,- ասել է նա։
Պան Գի Մունը նշել է բոլորին այդ կարևոր ազատությունների սահմանափակումների դեմ պայքարի կոչ անելու անհրաժեշտությունը։









































