International Business Times-ի փոխանցմամբ՝ օպերատորների խմբին հաջողվել է 5k Red Epic Dragon-ի ու Skycore Camera Ship ուղղաթիռի օգնությամբ նկարահանել Apple’s Spaceship Campus 2 նոր գրասենյակի կառուցումը: Տեսանյութում երևում է այն «տիեզերանավը», որի մասին ընկերությունը հայտաարել էր ավելի վաղ:
Չնայած ոչ վաղ անցյալում կապալառուների հետ կոնֆլիկտին՝ կառուցման գործընթացն առաջ է գնում մեծ տեմպերով: Apple-ը պլանավորում է կամպուսի կառուցումն ավարտել մինչև 2016 թվականի վերջը կամ էլ 2017 թվականի սկիզբը: Նախնական հաշվարկներով նոր գրասենյակը նախատեսված է լինելու Apple-ի 12.000 աշխատակցի համար:









































