Սատուրն մոլորակի արբանյակ Տիտանի վրա հայտնաբերվել են բևեռային քամիներ: Այդ մասին նշված է Journal Geophysical Research Letters-ում հրապարակված հոդվածում:
Բացահայտումն արվել է CAPS սարքի օգնությամբ ստացված տվյալների վերլուծության հիման վրա: Սարքը տեղադրված է եղել NASA-ի «Կասինի» տիեզերանավի վրա: Բացահայտման հեղինակների կարծիքով՝ Տիտանի վրա բևեռային քամիների ձևավորման մեխանիզմը մեծապես նման է նրան, թե ինչպես են մեր մոլորակի բևեռներում ձևավորվում քամիները:
Ներկա դրությամբ Տիտանը, Երկրից բացի, Արեգակնային համակարգի միակն երկնային մարմինն է, ով ունի ծովեր ու լճեր, իսկ մակերևույթին առկա է մեթան: Տիտանի վրա հայտնաբերվել են նաև գետերի հուներ:









































