Մոսկվայի Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանն ընթանում է երգչուհի Ժաննա Ֆրիսկեի թաղման արարողությունը: Այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Երգչուհուն հրաժեշտ տալու գնացել են նրա հարազատներն ու մտերիմ ընկերները:
Հիշեցնենք՝ ռուս երգչուհի և դերասանուհի Ժաննա Ֆրիսկեն, որին 2013 թվականին ախտորոշել էին գլխուղեղի թարախակույտ (գլիոբլաստոմա), մահացել է հունիսի 15-ին՝ կյանքի 41-րդ տարում։