Մայիսի 14-ն Կալիֆոռնիայում կկայանա Արթուր Աբրահամ-Անդրե Ուորդ մենամարտը, որի արդյունքում հայտնի կդառնա Super Six մրցաշարի եզրափակիչի մասնակցը:Մրացաշարի բացահայտ ֆավորիտն Ուորդն է, սակայն Աբրահամը խոստացել է արժանի պայքար մղել նրա հետ: Հայ բռնցքամարտիկը հայտարարել է, որ այդ մարտն ամենակարևորն է իր կարիերայի ընթացքում և արդեն իր մարզիչ Ուլի Վեգների հետ սկսել է նախապատրաստվել կարևորագույն մրցամարտին:
«Մարզումներս շատ լավ են անցնում: Մայիսի սկզբին կմեկնեմ ԱՄՆ և այնտեղ կշարունակեմ նախապատրաստվել: Մինչ այդ պետք է հասնեմ լավագույն մարզավիճակիս: Շատ մասնագետների համոզմամբ` Ուորդն այս մենամարտի ֆավորիտն է, սակայն պրոֆեսիոնալ բռնցքամարտն անկանխատեսելի է: Մայիսի 14-ին ամեն ինչ կարող է պատահել»,- Արթուր Աբրահամի խոսքերն է մեջբերում Boxingscene-ը: