Անցած ամիս դերասանուհի, բիզնես-լեդի Ջեսիկա Ալբան հայտնվել է Forbes ամսագրի շապիկին՝ որպես ամենահարուստ կին, որը ինքնուրույն է հասել այդ աստիճանին: Այժմ Ջեսիկան բոլոր ուժերը կենտրոնացրել է իր The Honest Company ընկերության զարգացման և առաջընթացի վրա, որը մասնագիտանում է էկոլոգիապես մաքուր ապրանքների արտադրման մեջ: Այս մասին գրում է starslife.ru-ն:
Վերջերս տված հարցազրույցում 34-ամյա դերասանուհին ասել է, որ իր ընկերությունը համարում է թերագնահատված, և կարծում է, որ 1 մլրդ դոլարը չափազանց ցածր գին է: «1 մլրդ-ն ինձ շատ փոքր թիվ է թվում այն բանի համեմատ, թե այն իրականում որքան պետք է արժենա»,- ասել է Ալբան:
Այսուհետ Ջեսիկան ավելի քրտնաջան կաշխատի, որպեսզի նրա ընկերությունն առաջինը դառնա իր ոլորտում:
Նշենք, որ Ջեսիկայի անձնական կարողությունը գերազանցում է 200 մլն-ը:










































